«Ավելի մեծ սուտ ես չեմ լսել». Արթուր Խաչատրյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարություններին՝ ասել է, որ Փաշինյանը ստում է. «Ասում է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը մեր կադաստրի վկայականն է, դրանով աշխարհը ճանաչեց ՀՀ անկախությունը: Ավելի մեծ սուտ ես չեմ լսել: ՀՀ-ն իր անկախությունը հռչակեց սեպտեմբերի 23-ին՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիման վրա, բայց աշխարհը ճանաչեց ՀՀ անկախությունը, երբ ԽՍՀՄ ազգությունների խորհուրդը հայտարարեց, որ Սովետական միությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ու տարածքային միավոր այլևս գոյություն չունի: Ալմա-Աթայում ՀՀ-ն որոշեց միանալ ԱՊՀ-ին, ոչ թե որոշեց անկախություն հռչակել: Այ սենց պրիմիտիվ ստերով փորձում է արդարացնել սեփական ձախողումը»,- նշել է պատգամավորը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
