Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Նա չխորշեց հանդես գալ նաև բռնության կոչով»․ ՔՊ-ական պատգամավոր

392
Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 15:12
«Նա չխորշեց հանդես գալ նաև բռնության կոչով»․ ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանը անմտություն անի, նաև՝ արյամբ»։ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել է Մամիջանյանի հարցազրույցին․ «Նա չխորշեց հանդես գալ նաև բռնության կոչով․․․ Պարո՛ն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ընդամենը ռեսուրս է՝ ձեր անձնական շահն ու նկրտումներն իրականություն դարձնելու համար։ Կարծում եմ՝ ՀՀ ամեն քաղաքացու արյուն պիտի թանկ լինի ԱԺ պատգամավորի համար․․․»,- ասել է Վարդանյանը։

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ