Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը

564
Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 11:24
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը

ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Արցախի հարցով լսումների ժամանակ հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը կարծիք է հայտնել, որ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ սոսկ մտահոգություն հայտնելը բավարար չէ. «Անհրաժեշտ են Ալիևին ուղղված ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ: Նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևանքների առումով վատագույն տարբերակն Ալիևի համար կլինի քրեական հետապնդումը: Չի՛ կարելի մարդկանց սովամահ անել: Նա օգտագործում է սնունդը և դեղորայքը որպես զենք»,- ընդգծել է կոնգրեսական Սմիթը:

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժում: