«Առանց մտածելու դուրս է տվել». Զախարովա
567
Հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ., 13:12
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցկայքի իր էջում արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը: «Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»: Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է: Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ամեն ինչ ջուրը կընկնի: Մի նեղացեք. այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել: Ձեր վերաբերմունքը նրա ասածին՝ մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրալիր»,- գրել է Զախարովան: Հիշեցնենք՝ լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ»: Աղբյուրը` Մարիա Զախարովա |
«Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
2713:06«Մենք եղել ենք անվտանգություն արտադրող և ոչ թե՝ սպառող երկիր»․ քաղաքագետ (տեսանյութ)
6712:30«Դե արի քննիչին բացատրի, որ դա մեջբերում է Շեքսպիրի «Համլետ»-ից»․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
7912:00«Լրջագույն խնդիրներից է ինքնաճանաչողության ու սեփական ցանկությունների մեջ կողմնորոշվելու հարցը». Արմեն Պետրոսյան
26701:18Լոնդոնի և Աթենքի միջև սկանդալից հետո Չարլզ III-ը Հունաստանի դրոշով փողկապ է կրել
584Երեկ, 19:06Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել (տեսանյութ)
408Երեկ, 16:48