Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ոսկե մեդալ է նվաճել
![]() Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել: Փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել է լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 1.02.11 արդյունք և դառնալով ոսկե մեդալակիր: Ընդհանուր առմամբ, Վարսենիկը մրցել է 3 լողատարածությունում՝ նվաճելով մեկ բրոնզե և մեկ ոսկե մեդալ ու սահմանել Հանրապետության 3 նոր ռեկորդ՝ 50 մ, 100 մ և 200 մ բատերֆլայ լողատարածություններում։ Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալներ են նվաճել նաև սամբիստները: Արշավիր Բաղրամյանը դարձել է արծաթե, իսկ Արամ Աղաջանյանը՝ բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել էին բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը: 51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել էր ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ էր տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ՝ 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել էր բրոնզե մեդալակիր, այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
