Եվգենի Կոչուկը հեռանում է «Փյունիկից»
1729
Երեքշաբթի, 22 օգոստոսի, 2023 թ., 11:12
![]() «Փյունիկի» և մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկի միջև երկկողմ համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը: Կոչուկը թիմին էր միացել 2022 թվականի հունվարին: «Փյունիկի» հետ Եվգենին 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստը իր ներդրումն է ունեցել նախորդ տարվա եվրոգավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1): Կոչուկը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 38 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Աղբյուրը` «Փյունիկ» ՖԱ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
