Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Գասպար Տերտերյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

799
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 20:24
Գասպար Տերտերյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Գասպար Տերտերյանը նվաճեց արծաթե մեդալ:

67 կգ քաշայինների եզրափակչում երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեյն Ֆաթիհ Ալամելդինի հետ և պարտվեց 2:4 հաշվով:

Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոնի կոչումն, ինչպես հայտնել ենք, նվաճեց 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Բրոնզե մեդալակիր է դարձել 2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանը:

Հայաստանի հավաքականի բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն 82 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը: