Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն
![]() Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին, իսկ եզրափակչում 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին։ Հովհաննիսյանի նվաճած մեդալն առաջինն էր Հայաստանի հավաքականի համար՝ ԱՊՀ խաղերում։ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները՝ երկու մեդալով։ Օգոստոսի 5-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է նաև ԱՊՀ 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մարզիկների շքերթին մասնակցել են 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը եղել է աթլետ Ալեն Բաղումյանը: ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: Աղբյուրը` ԿԳՄՍՆ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12



