Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Ռուսաստանի վերաբերմունքը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շփումների արագ կարգավորման հարցում չի փոխվել». Զախարովա

649
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 14:54
«Ռուսաստանի վերաբերմունքը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շփումների արագ կարգավորման հարցում չի փոխվել». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական միջնորդական ջանքերի անբավարարության մասին։

«Անցյալ շաբաթ Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին միջնորդական ջանքերը նվազեցնելու մեջ և հանդես եկավ ռուս խաղաղապահներին միջազգային առաքելությամբ փոխարինելու օգտին»,- ասել է Զախարովան:

Նրա հավաստիացրել է՝ «Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների արագ կարգավորման հարցում չի փոխվել»։

«Մենք լիովին շահագրգռված ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում, մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու համար», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: