Ծանրամարտի Մ20 տարեկանների ԵԱ. Տիգրան Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր
![]() Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը երկամարտի 275 կգ արդյունքով (123+152) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր արծաթե մեդալներին: Հիշեցնենք՝ ավելի վաղ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255): Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Եղոյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հայաստանի առաջին մեդալն ավելի վաղ նվաճել էր 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում Խուդանյանը երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին ու դարձել բրոնզե մեդալակիր: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
