Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը. հայտնի է կազմը
![]() Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը մարզիչներ Գագիկ Խաչատրյանի, Ալեքսան Հովհաննիսյանի և Էդգար Խաչատրյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցի 9 ըմբիշով: Թիմում ընգրկվել են Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ), Արթուր Բրոյանը (51 կգ), Յուրի Կարապետյանը (55 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Գոռ Բունիաթյանը (45 կգ), Միհրան Սլոյանը (48 կգ), Սաշա Պետրոսյանը (51 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Արեն Հայրապետյանը (60 կգ), Վլադիմիր Ազարյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (71 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ): Ազատ ոճայինները հանդես կգան մարզիչներ Արշակ Հայրապետյանի և Արմեն Շահվերդյանի ղեկավարությամբ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
