Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Սպիտակ տունը վերահաստատել է՝ Ռուսաստանի հետ պատերազմի չի գնա

1630
Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 00:24
Սպիտակ տունը վերահաստատել է՝ Ռուսաստանի հետ պատերազմի չի գնա

ԱՄՆ-ի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի Ռուսաստանի հետ պատերազմին չներքաշվելու սկզբունքներից։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հակամարտության հենց սկզբում ձևակերպել է երկու հիմնարար սկզբունք, որոնք կասկածի տակ չեն դրվում։ Նախ՝ ԱՄՆ-ն չի պատերազմում Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, երկրորդ՝ ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին չի տրամադրում զենք, որը նրանք կարող են օգտագործել ռուսական տարածքը խոցելու համար։

Սալիվանը հավելել է, որ այս սկզբունքներին հավատարիմ են մնում այսօր և կմնան վաղը: