ՀՀ-ում կարգելվի կտրված ձմերուկի ու սեխի վաճառքը
![]() Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Էկոնոմիկայի նախարարությունը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծ է ներկայացրել. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքնում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ և ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների: Կտրված ձմերուկը և սեխը համարվում են արագ փչացող ապրանք և պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի և առողջության համար։ Հարկ է նշել, որ առավել ևս բաց տարածքներում, ճանապարհների երկայնքով՝ մայթերին, անհնար է լվանալ կտրած ձմերուկը կամ սեխը, ինչպես նաև դանակը, որով կտրվել է.... Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքի պայմանները և սահմանել դրույթ՝ արգելելով վերջինիս վաճառքը կտրված կամ մասերով»,- նշված է տեքստում: |

«Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում». ՔԿ (տեսանյութ)
18005.06.2026, 16:24
«Բացահայտվել է Արծրուն Մարգարյանի սպանությունը». ՔԿ (տեսանյութ)
14605.06.2026, 14:00
Դատախազության հայտարարությունը՝ «Արարատցեմենտ» ընկերության վերաբերյալ
14605.06.2026, 11:54
13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
13705.06.2026, 10:24
7 անձի, այդ թվում Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել
13105.06.2026, 10:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
13605.06.2026, 10:00
