Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
![]() «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 20-ին մասնակցեց Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը (1-0)։ Այս մասին գրում է Armsport.am-ը։ Իսլանդացիների հետ խաղում Ռոնալդուն պորտուգալացիների մեկնարկային կազմում էր։ Հարձակվողի համար այս խաղը 200-րդն էր ազգային հավաքականի համար, ինչը համաշխարհային ռեկորդ է։ Դրա շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հանդիպումից առաջ նրան տրվել է վկայական՝ որպես աշխարհում առաջին ֆուտբոլիստ, որը 200 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Պորտուգալացի ֆուտբոլիստին ամենամոտ հետապնդողը Քուվեյթից Բադր Ալ-Մութավան է։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 196 հանդիպում։ Նշենք, որ 38-ամյա Ռոնալդուն ռեկորդակիր է նաև ազգային հավաքականների կազմում գոլերի քանակով։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա խփել է 123 գոլ։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
