7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ՝ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունից
![]() Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են մասնակցել: Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը: Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցումներում: Արծաթե մեդալներին արժանացել են Սերոբ Հովհաննիսյանը, Գուրգեն Անտոնյանը, Սերոբ Աբրահամյանը, Արմեն Ենոքյանը և Հայկ Ստեփանյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Ավանեսյանը, Վալտեր Հարությունյանը (աջ և ձախ ձեռքով), Ենոք Անտոնյանը, Սարգիս Գաբրիելյանը,Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը, Ատոմ Ենոքյանը, Սարգիս Խաչատրյանը: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ թիմային արդյունքները գոհացնող են. «Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների ելույթներից: Կային մարզիկներ, որ ավելիին էին պատրաստ, բայց ընդհանուր առմամբ 21 մեդալը գոհացնող է: Ինչ վերաբերում է իմ ելույթներին, ապա վերջին շրջանում բազկամարտի մրցումների չեմ մասնակցում, բայց լավ մարզավիճակում էի ու սպասում էի, որ հաջող արդյունքներ կգրանցեմ»: Ի դեպ, Ստեփանյանը վերջերս դարձել է պարաաթլետիկայի միջազգային մրցաշարի (գնդի հրում և սկավառակի նետում) չեմպիոն։ Մրցաշարը, որին մասնակցել է 15 երկրի 163 մարզիկ, անցկացվել է Չեխիայում։ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները նախապատրաստվում են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի վերջին Ղազախստանում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը: |

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
67002.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
37802.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
22901.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
21301.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
16201.06.2026, 18:42
Մխիթարյանը կպայքարի «Ինտեր»-ի լավագույնի կոչման համար
21201.06.2026, 00:42
