«Շնորհակալ եմ տղաներին, նրանք բնավորություն ցույց տվեցին». Պետրակով
![]() Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայի դեմ տոնած հաղթանակը կապում է ֆուտբոլիստների համառության հետ: «Տղաների համար շատ ծանր էր: Բայց ես շատ շնորհակալ եմ նրանց: Նրանք բնավորություն ցույց տվեցին: Չեղավ այնպես, որ հանձնվեին, ինչպես առաջ պատահում էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը: Մասնագետը նաև խոսեց վնասվածք ստացած Բալեկյանից՝ ընդգծելով՝ լիահույս է, որ վնասվածքը լուրջ չէ: «Մենք անելու ենք մեր առավելագույնը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Իհարկե, ես նրանց գովեցի հանդերձարանում և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար »,-ասաց նա: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը՝ սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
