«Ե՞րբ Ձեզ կտեսնենք ժպիտը դեմքին». հարց՝ Ալեքսանդր Պետրակովին
![]() Վաղը հունիսի 19-ին «Եվրո 2024»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Լատվիայի ընտրանուն։ Հանդիպման նախօրեին կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։ Ի թիվս այլնի, ուկրաինացի մարզչին հայ լրագրողը հարց է տվել՝ կտեսնենք ժպիտը դեմքին։ Պետրակովը պատասխանել է հակիրճ․ «Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը»։ Խոսելով ազգային թիմի տրամադրվածության մասին՝ Պետրակովն ասաց․ «Կարծում եմ՝ կարողացել եմ տրամադրել տղաներին։ Տղաներն ինձ ուշադիր լսում են, ընկալում են ասածներս: ...Լատվիան կազմակերպված, ամուր թիմ է։ Շատ բարդ հանդիպում է լինելու։ Կարևոր է, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի։ Վերջում կասեք, թե կարողացանք արդարացնել սպասելիքները, թե ոչ»: Հավելենք, որ Պետրակովը 2023 թվականի հունվարի 14-ին է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
