3 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ մարմնամարզության «World Challenge Cup» մրցաշարից
![]() Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել: Դավթյանը ոսկե մեդալին արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 15,033 միավոր, իսկ արծաթե մեդալը նվաճել է նժույգթափերի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.600 միավոր: Այս վարժությունում հաղթողի կոչումը նվաճել է Գագիկ Խաչիկյանը՝ 14.766 միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում: Եզրափակչում Ավետիսյանը հավաքել է 14,666 միավոր: Մարմնամարզիկները «World Challenge Cup» մրցաշարին մասնակցել են Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ընդգրկված է եղել մրցավարական խմբում: Հիշեցնենք՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսին կայացած «World Challenge Cup» մրցաշարի առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում, իսկ օղակների և նժույգ թափերի վարժություններում արժանացել էր բրոնզե մեդալի: Արթուր Ավետիսյանը հաղթող էր ճանաչվել օղակների վարժությունում: Աղբյուրը` ՀՀ ԿԳՄՍՆ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
