Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկոլ-ՔՊ-ի մոլագար վկա Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է». Վահե Սարգսյան

308
Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ., 01:00
«Նիկոլ-ՔՊ-ի մոլագար վկա Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն ՀՀ-ն թուրքական վիլայեթի վերածող Նիկոլ-ՔՊ֊ի մոլագար վկա սույն հանցագործը Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն է, ով այսօր ծեծել է գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, ըստ գյուղացիների՝ մահակով մի քանի անգամ հարվածել տղայի գլխին, իսկ աչքերին գազ փչել։
Ի դեպ, 18-ամյա պատանու մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։
Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
Քիչ առաջ սույն երկոտանի նիկոլական թրքաբարո հաստագլուխը ձերբակալվել է»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան