«ՊՆ մամուլի ծառայությունը ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները». Գեղամ Մանուկյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ ՆԵՐՍԻՑ ԵՆ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում բարձրաձայնեցի իշխանականների´ այդքան քարոզած զինծառայողների ատեստավորման ընթացքում Շիրակի ու Արագածոտնի նախկին մարզպետների ներկայության մասին։ Պաշտպանության փոխնախարարը փորձեց բացատրել, թե կազմվել է հանձնաժողով, որի անդամ են նրանք, իբրև ի պաշտոնե ՀՀ վարչապետի օգնականներ։ Բայց երկու օր շարունակ ՊՆ մամուլի ծառայությունը համառորեն, ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները, շարք կամ զգաստ կանգնած զինվորականների ներկայությամբ։ Հապա նայեք այս երկու լուսանկարները։ Զինվորականները, որ որոշել են Հայրենիքի պաշտպանությանը նվիրվել, ու համաձայնվել ատեստավորման կամավոր մասնակցել (որի շնորհիվ միայն այս իշխանությունների կարծիքով ավելի շատ կարող են ավելի բարձր վարձատրվել), կրակային քննություն հանձնում են, մեկ գլամուռ շապիկով ինչ որ մի տիկնոջ «գոռ» հայացքի, կամ էլ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ կողք-կողքի հավասար կանգնած փողկապավոր, սպորտային գլխարկով հակառուսական ցույցերից հայտնի մեկի ներկայությամբ։ Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը, «կռտումը», անվտանգության խաթարումը, բանակի հեղինակազրկումը»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
