«ԱՄՆ-ն փորձում է նոր բախում հրահրել Եվրոպայում». Օլգա Կովիտիդին
![]() ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Օլգա Կովիտիդին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն շարունակելու է ուրիշների ձեռքերով նոր հակամարտություններ ստեղծել Եվրոպայում, այդ թվում՝ Մերձդնեստրում։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։ Կովիտիդիի խոսքով՝ պետք է հասկանալ, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն կփորձի հնարավորինս սրել Եվրոպայի արտաքին քաղաքական օրակարգը։ «Դրան ինչպես ուզում եք անվանեք՝ երկրորդ ճակատ, երրորդ ճակատ, ուկրաինական հակահարձակում. իմաստը չի փոխվում, ԱՄՆ-ին անհրաժեշտ է սաստկացնել արդեն իսկ վճարված պատերազմը Ռուսաստանի հետ»,- ասել է սենատորը՝ նշելով, որ կարևոր չէ՝ պատերազմը կվարի Ուկրաինա՞ն, թե Լեհաստանը. Կովիտիդին հայտարարել է, որ «ԱՄՆ-ին պետք է պատերազմ Եվրոպայում ընդդեմ Ռուսաստանի»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ին նաև պետք է պատերազմ Մերձդնեստրում, որում Քիշնևը առավելագույն օգնություն կցուցաբերի Ուկրաինային։ Ավելի վաղ սենատորը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը և Ուկրաինայի պարտությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում անքակտելիորեն կապված են։ Սենատորի խոսքով՝ Սպիտակ տունը փորձում է շեղել ամերիկացի քաղաքացիներին և մնացած աշխարհին «ԱՄՆ-ի մոտալուտ ֆինանսական աղետից, որն անխուսափելիորեն կապված է ուկրաինական հակահարձակման աղետի հետ»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
