«Շնորհակալություն Փարիզին». Լիոնել Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից
259
Շաբաթ, 03 հունիսի, 2023 թ., 22:54
![]() ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբից հեռանալու մասին։ «Շնորհակալություն ակումբին, Փարիզ քաղաքին և նրա բնակիչներին այս երկու տարիների համար։ Նրանց ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է արգենտինացին: «Ակումբը Լեոյին էլ ավելի մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում խփել է 32 գոլ։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» թիմում կամ վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին գրում է «Արմսպորտը»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
