«Սահմանագոտու բնակիչները մեղավոր չե՞ն իրենց կատարած ընտրության համար». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությյունը 86600 քառակուսի կիլոմետորվ, որը ներառում է Արցախը, Տավուշի 6 գյուղերի տարածքները, Տիգրանաշենը։ Տավուշից նախկինում ադրբեջանաբնակ 6 գյուղերի տարածքների հանձնումով խաթարվելու է միջպետական ավտոճանապարհով կապը Վրաստանի հետ, Իջևան-Բերդ հաղորդակցությունը, Նոյեմբերյան-Իջևան կապը, Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի սահմանամերձ գյուղերից արտագաղթը նոր թափ է առնելու, այդ գյուղերը դատարկվելու են։ 2020 թվականի պատերազմից հետո շարունակ այս պարզ իրողությունները բացատրել եմ Տավուշի բնակչությանը, սակայն սահմանագոտու բնակիչները հավատալով հանրային կոչված իշխանամետ հեռուստաընկերության և հայտնի ռադիոկայանի քարոզչությանը, բացարձակ մեծամասնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին ընտրեցին ամբողջ պատերազմի ժամանակ իրենց խաբած Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին։ Հիմա կասեք՝ ո՞ւմ ընտրեին։ Ասեմ՝ եթե ոչ մեկին չէին հավանում, չգնային ընտրության։ Հիմա իրենք մեղավոր չե՞ն իրենց կատարած ընտրության համար»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Սարդարապատը, մեծ հաշվով, ձախողման պատմություն է». Հայկ Խանումյան
11203:06«Հայկական հարցը պետք է փակվեր, բայց չփակվեց շնորհիվ հայկական բանակի և աշխարհազորի». Նարինե Թուխիկյան
7102:12«Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև». Վարդան Ոսկանյան
9601:06S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ևս մեկ հաշվարկ է ժամանել Բելառուս
14500:36«Քաղաքականությունն ատում է իրավաբանությունն ու գրված կանոնները». Վլադիմիր Մարտիրոսյան
83Երեկ, 22:18«Արայիկ Հարությունյանը համաձայն է իշխանությունը հանձնել Իլհամ Ալիևին, քան թե Սամվել Բաբայանին». Կիվիրյան
159Երեկ, 21:20