«Ավելի պարզ, որ ինքը տեղյակ է եղել, հնարավոր չէր ասել». Գևորգ Թոսունյան
![]() Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միհրան Պողոսյանը բառացի խոստովանեց, որ «իր մտերիմ ընկերությունը» զբաղվել է ահռելի չափի թմրանյութի ներմուծմամբ։ Ավելի պարզ, որ ինքը տեղյակ է եղել, հնարավոր չէր ասել։ Եթե իտալացիները չլինեին, վստահաբար Պողոսյանն այդքան բարեսիրտ չէր գտնվի, առավել ևս՝ «գործ տվող չէր լինի» ու ԱԱԾ տնօրենին չէր զանգի։ Այս պատմությունն ունի, թերևս, երկու ծայրահեղ վատ կողմ։ Առաջին՝ Միհրան Պողոսյանը 2000-ից սկսած ԱԱԾ-ում, ԴԱՀԿ-ում ու ԱԺ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, այս մարդը եղել է իշխող քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչը։ Այս մարդն ու նրա նմաններն են երկիր ղեկավարել։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ ա/ այնքան է թուլացել ու հալումաշ եղել, որ նախկինների շարքում ամենաչարչրքված կերպարը, տարբեր գործերով անցնող, իրավապահների «խոշորացույցի» տակ գտնվող Պողոսյանի մտերիմ ընկերությունը սենց արխային ոչ թե մեկ կամ երկու կիլոգրամ, այլ մի քանի տոննա կոկային է փորձում ներմուծել, բ/ իշխանությունում կան պաշտոնյաներ, որ համագործակցել են նրանց հետ»: Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |
«Բաքվի բռնապետը կամ սխալ հաշվարկներ է կատարել, կամ շատ լավ ուղեղը լվացել են». Կարեն Հովհաննիսյան
9103:06«Հավաքական թուրքերի հանդեպ սարսափ տարածելն աշխարքիս ամենահեշտ բանն ա». Արման Յարալյան
9102:12Անորակ ջրի պատճառով բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ (տեսանյութ)
11301:24«Նիկոլ-ՔՊ-ի մոլագար վկա Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է». Վահե Սարգսյան
10801:00«ՌԴ-ից Հայաստան սպառազինության մատակարարման մասով ծագած խնդիրները հնարավոր է լուծել». Ալեքսանդր Նովիկով (տեսանյութ)
9600:36«ՊՆ մամուլի ծառայությունը ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները». Գեղամ Մանուկյան
12100:18