«Վիճակը հնարավոր է շտկել, մենք ունենք այդ ներուժը». ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
![]() 2023 թ. մայիսի 22-ի մամլո ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը և Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետևողական կերպով իրականացվող հակապետական և հակազգային քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ Հայաստանի որեւէ իշխանութեան որեւէ գործողութիւն, որը կասկածի տակ է դնում Արցախում անցկացուած հանրաքուէների արդիւնքները, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ու դրա անքակտելի մասը կազմող անկախութեան հռչակագիրը, ի սկզբանէ առ ոչինչ են։ Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրուող համաձայնութիւնները։ Արժանապատիւ ու հայրենատէր բոլոր հայերը այս առումով անելիք ունեն։ Մենք հաւատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմութեան ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
