Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի քույրը
![]() Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատել է Civic.am-ի տեղեկությունը, որ կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։ Իսկ հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, ով նույնպես ձերբակալվել և կալանավորվել է՝ մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Հակոբ Անանյանը Դոգի քրոջը՝ Լուսինե Յուրիկի Ղուկասյանին, փոխանցել է իր ծառայողական իրավասությունների ներքո գտնվող անձնական տվյալների պետական էլեկտրոնային շտեմարաններ ու այդտեղից տարբեր մարդկանց նեղ անձնական տվյալներ, անձնագրային տվյալներ, մեքենաների տվյալներ ու այլ խիստ անձնական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
