Երևան`   -6 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Ալիևը շտապել է շնորհավորել Էրդողանին

610
Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 10:36
Ալիևը շտապել է շնորհավորել Էրդողանին

Մայիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ինչպես հայտնում է Report-ը, Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու կապակցությամբ։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը, ինչը նշանակում է, որ կանցկացվի երկրորդ փուլ: