Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում վերջին 3 օրերին, ընդամենը դրսևորման ձև է». Տ. Աբրահամյան

596
Շաբաթ, 13 մայիսի, 2023 թ., 10:18
«Այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում վերջին 3 օրերին, ընդամենը դրսևորման ձև է». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Թուրքիան և այդ երկրում ընթացող գործընթացները մեծ ազդեցություն ունեն առաջնագծում տեղի ունեցող զարգացումների վրա, սակայն դրանք իրադրության այսպիսի ընթացքի միակ պատճառը չեն:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում նկատելի խնդիրներն են, որ առաջին հերթին հետպատերազմյան իրավիճակում բերել են բախումների և ագրեսիայի:
Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել, սակայն Ադրբեջանի պահանջները շեշտակի աճում են:
Այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում վերջին 3 օրերին, ընդամենը դրսևորման ձև է:
Քանի իրավիճակի ապակայունացման պատճառներն առկա են, դրանք որոշակի պարբերականությամբ արտահայտվելու են սահմանագծին:
Իրադրության բարդությունից է կախված, թե դրանք ինչ մասշտաբի կլինեն և ինչպես կզարգանան»: