Արգելվել է ցանկացած տեսակի ապրանքի ներմուծում Արցախ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 28-ից ադրբեջնական կողմը արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումը Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մեր տեղեկություններով՝ արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ: Օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ կարող հստակ ասել, պետք է պատկան մարմիններից ճշտել, բայց այն, որ, այսպես կոչված, անցակետը կամ ձերբակալման կետը տեղադրելուց հետո իրավիճակը բարդացել է, դա միանշանակ է: Անցակետի տեղադրումը լրիվ այլ իրավիճակ է ստեղծել. փաստորեն, դրանից հետո Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է »,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը: Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Ավելի շատ դրա մասին տեղեկացված են իշխանությունները, որոնք մեզ ոչինչ չեն ասում, բայց ակնհայտ է, որ ապրիլի 28-ից սկսած՝ Կարմիր խաչն իր առաքելությունը չի կատարում, հիվանդներ չեն տեղափոխվում Արցախից Հայաստան, ընտանիքների միավորում եւս չի կատարվում: Առավել քան ակնհայտ է, որ նման տեսակի բոլոր գործառույթները դադարեցված են: Կոնկրետ ապրանքատեսակների մասին տեղեկություն չունեմ, բայց, որ ամենակարեւորն է, աղողջական խնդիր ունեցող մարդկանց տեղափոխում չի իրականացվում»,-ասաց նա: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
