Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրողի նկատմամբ բռնաբարության փորձի համար
1390
Երեքշաբթի, 09 մայիսի, 2023 թ., 23:42
Նյու Յորքի ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին գրող և լրագրող Ժաննա Քերոլի նկատմամբ բռնաբարության փորձի գործով, հայտնում է CNN-ը։ Ժյուրին եզրակացրեց, որ Թրամփը 1996 թվականի գարնանը հետապնդել է Քերոլին, բայց չի կատարել բռնաբարություն, որի համար նա սկզբում մեղադրել էր քաղաքական գործչին։ Դատարանը նախկին նախագահին պարտավորեցրել է 2 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել ոտնձգությունների համար՝ որպես քաղաքացիական հայցի կարգավորման մաս: Բացի այդ, Թրամփին պարտավորեցրել են ևս 3 միլիոն դոլար վճարել հայցվորին զրպարտելու և նրա հեղինակությանը վնաս պատճառելու համար։ Քերոլի գործով դատական լսումները սկսվել են այս տարվա ապրիլի վերջին՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի ֆոնին, որն արդեն հայտարարել է 2024 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին։ Ինքը՝ Թրամփը, բազմիցս հայտարարել է, որ իր դեմ նման հայցերը քաղաքական խարդախություն են։ Քերոլը 2019 թվականին մեղադրել է Թրամփին 1990-ականներին իրեն բռնաբարելու փորձի մեջ։ Ինքը՝ Թրամփը, կտրականապես հերքել է մեղադրանքները՝ դրանք կեղծ անվանելով և վստահեցրել, որ ինքը չի հանդիպել Քերոլին։ Ի պատասխան՝ Քերոլը դատի է տվել Թրամփին՝ իր հեղինակությանը վնասելու համար։ Թրամփը 2020 թվականի դեկտեմբերին միջնորդություն է ներկայացրել գործը կասեցնելու համար, սակայն 2021 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի դատավորը մերժել է նախկին նախագահին՝ դադարեցնել լրագրողի հայցի քննարկումը։ Սեպտեմբերի վերջին Քերոլի փաստաբանները դատական փաստաթուղթ են ներկայացրել՝ հայտարարելով Թրամփի դեմ նոր մեղադրանքներ նախապատրաստելու մասին։