Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել

1762
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 23:24
2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։
60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը շատ վստահ պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ Գրագետ մենամարտ է անցկացրել նաև 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, որը առավելության հասավ Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։ Օրվա վերջին հաղթանակը տոնեց 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը պարտության մատնեց իսրայելցի Ահմեդ Ջաբարին։ Ընդ որում, մեր մարզիկը երկու անգամ մրցակցին ենթարկեց նոկդաունի։ Ապրիլի 27-ին մրցումների 3-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: