Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի վեցակի չեմպիոն
![]() Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Զագրեբում ընթացող առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի նկատմամբ: Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության էր հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում մեդալ նվաճելուն մոտ էր նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, որը, սակայն, բրոնզե մեդալի համար պայքարում 9:5 հաշվով պարտություն է կրել: Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը ներկայացնում է Բուլղարիան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում էր Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ երկու ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում: ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էին Արսեն Հարությունյանն (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ): |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
