«Պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կողմից քարոզչական-տեղեկատվական նոր ալիքի». Դավիթ Թորոսյան
![]() «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ պաշտոնական հաղորդագրություններ է տարածում՝ ակնհայտ կեղծելով իրականությունը և մանիպուլյացնելով թեման։ Այդ համատեքստում շահարկման և «ռասկռուտկի» ենթարկվեցին անգամ իրենց 2 զոհն ու 1 վիրավորը։ Սովորաբար, նման ինֆորմացիոն օպերացիաները թշնամին կիրառում է ամենատարբեր տեսակի, ծավալի ու ոճի սադրանքները «լեգիտիմանցնելու» նպատակով։ Հասկանալի պատճառներով՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությամբ պայմանավորված, միջազգային մամուլի որոշակի ուշադրություն այս պահին կա Հայաստանի վրա, իսկ ավարտին շատ չի մնացել, իսկ թշնամին 2-3 օր է, իրականացնում է ակտիվ քարոզչություն և «դեմոնիզացիա», ուստի պետք է պատրաստ լինել քարոզչական-տեղեկատվական նոր ալիքի։ Այս ամենը չի նշանակում, թե պարտադիր լինելու են սադրանքներ, բայց այն, որ այս ձեռագիրը պարբերական բնույթ է կրում և մեկ անգամ արդեն Եվրատեսիլ երգի մրցույթի ֆակտորը նույն տրամաբանությամբ կիրառվել է, պետք է ինֆորմացիոն դաշտում ավելի ուշադիր, զգոն և էֆեկտիվ լինենք»։ Աղբյուրը` Դավիթ Թորոսյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
