Ծանրորդուհի Տաթև Հակոբյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
![]() Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 16-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ)՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 121 կգ կշռող ծանրաձողը: Այս քաշային խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Ֆրանսիացի մարզուհին փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Լավագույն եռյակը եզրափակել է լատվիացի Դանիելա Իվանովան՝ երկամարտի 222 կգ արդյունքով: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
