«Կարող էի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար պայքարել». Իզաբելլա Յայլյան
![]() Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը երևանյան մրցաշարում իր նվաճած մեդալը կարևոր ձեռքբերում է համարում մեծահասակների պայքարում: «Իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա մեծահասակների պայքարում մեդալ նվաճել: Արդյունքիցս մի փոքր գոհ չեմ, քանի որ կարող էի պայքարել ոսկե մեդալի համար: Մարզումների ընթացքում ավելի շատ եմ բարձրացրել»,-«Արմենպրես»-ի հարորդմամբ՝ ասել է Յայլյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը շեշտեց, որ ֆիզիկապես պատրաստ էր այս առաջնությանը, իսկ պոկում վարժության դժվարությունները պայմանավորված էին լարվածությամբ: «Երկրպագուների ոգևությունը շատ կարևոր էր, գուցե հենց նրանց օգնությամբ դարձա բրոնզե մեդալակիր»,-ասաց նա: Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Յայլյանը նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալով բրոնզե մեդալակիր: Նա երրորդն է նաև երկամարտի արդյունքով՝ 196 կգ։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
