Հայ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
![]() Սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղվաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված են Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում: Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի ապրիլի 11-16-ը: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը: Աղբյուրը` ՀՀ ԿԳՄՍՆ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
