«Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
![]() Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում... Խորեն Աբրահամյան Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահռչակ դերասան Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է: Նա ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։ «Մի օրենք կա, որ չպետք է խախտել՝ ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի՝ դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում՝ դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա»,- ասել է արտիստը: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ» (Արամ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Մյասնիկյան), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը: Խորեն Աբրահամյանն արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների, 1970թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.՝ Հայաստանի վաստակավոր, 1969թ.՝ ժողովրդական, 1980թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1981թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի, 2000թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:[ |
«Թրքական քրջուփալասներից կտրուկ անցում արհեստական բանականության հայկական քրջուփալասներին». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
159Երեկ, 18:25Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
17124.02.2025, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
33523.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
36623.02.2025, 01:36Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է
96619.02.2025, 11:36«Մահվանը պարտված Ավետիքի դեմքը մեր պարտության դեմքն էր». Մարինե Պետրոսյան
124118.02.2025, 23:54