«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո)
![]() «Իմ առջև բոլոր դռները փակել են, ամենավատ բաներն արել են ինձ հետ. զարմանում եմ՝ մարդկանց մեջ որտեղի՞ց այդքան չարություն»,- AREG TV-ի եթերում ասել է դերասան Պոնչոն՝ Վահագն Սիմոնյանը, ում տնակը շաբաթներ առաջ այրվել էր և ով ապրում է բաց երկնքի տակ: Թե ինչպես է փարատում մենակությունը, ասել է՝ պետք է ընկերություն անես մենակության հետ: Լրագրողի դիտարկմանը՝ վեց տարի է մշտական աշխատանք չունեք, ինչպե՞ս եք վաստակում հանապազօրյա հացը, ավելին, ցրտաշունչ ձմեռ է, ի՞նչ եք անելու, նշել է. «Ես չեմ վաստակում, ես էլ չեմ հասկանում՝ ոնց ա գալիս դա... Ես ոչ թե ապրում եմ, այլ զբաղված եմ մի բանով՝ ողջ մնալու արվեստով... Ցախ եմ կոտրում, ուրիշ ճար չունեմ, ի՞նչ անեմ»: Խոսելով երեխաների մասին՝ ասել է, որ նրանցից որևէ լուր չունի. «Չգիտեմ՝ ողջ են, ողջ չեն. գնում եմ ՌՈ, ասում են՝ երեխաներդ ռոզիսկի տակ են՝ բանակ չեն ծառայել: Երեխաներիս կարոտն ուրիշ երեխաներից եմ առնում: Զարմացած եմ՝ եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա»: Հարցին՝ մի՞թե աններելի արարք եք արել, նեղացել են, պատասխանել է՝ ոչ. «Ստեղ, ինձ թվում ա, մեկի հրամանն ա: Նենց առանց ինձ տեղյակ պահելու՝ երեխաներիս թռցրել, տարել են, որ տեղը չգիտեմ»: |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
