Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է

202
Չորեքշաբթի, 29 մարտի, 2023 թ., 23:18
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ՝ դառնալով փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում՝ 166 կգ: Երկամարտի 306 կգ արդյունքով Մովսիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ՝ 308 կգ):