«Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն էպատաժի վերածելը նողկանք է առաջացնում». Լևոն Սարդարյան
![]() Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից ամենաշրջանառվող թեմաներից մեկը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունն էր՝ կապված ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկրի դրոշի տակ հանդես գալու հետ։ Նրա հիմնական բողոքը պայմանավորված էր հանգամանքով, թե պետությունը (այս դեպքում՝ իշխանությունները) հավուր պատշաճի չեն վերաբերվել աշխարհի չեմպիոն դարձած մազիկի հետ։ Հետո հայտնի դարձավ, որ Իսրայելյանն ստացել և ստանում է ֆինանսական աջակցություն և օդում ճախրող մնաց միայն «աշխարհի չեմպիոն» գրառմամբ օդապարուկը (воздушный змей)։ Բայց էստեղ էլ մի նրբություն կա։ Իսրայելյանը, իհարկե, չեմպիոն է, բայց ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ մրցաշարի, ինչը, սակայն, նրան չի խանգարում պնդել ու կարծել, թե իրեն պետք է վերաբերվել որպես մեծահասակների չեմպիոնի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Զուտ որպես հիշեցում ասեմ, որ տարբեր մարզաձևերում (էդ թվում՝ բռնցքամարտում) ունենք ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ, բայց էդ տղերքն իրենց չեն «ճղում», թե՝ պետություն ջան, ինձ գլխիդ վրա դրած ման տուր։ Ու սա խոսում է ոչ թե նրանց «հարիֆության», այլ Էրիկի չհիմնավորված ու, ինչու չէ, նրա վրա եղած կողմնակի ազդեցության մասին։ Աղբյուրը` Լևոն Սարդարյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
