2022-ին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ. ԿԳՄՍՆ
![]() Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին մարզիկը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Իսրայելյանը տեղեկացրել է, որ այլ երկիր է մեկնում։ 19-ամյա բռնցքամարտիկն իր որոշումը պարզաբանել է պատկան մարմինների անտարբերությամբ, որոնք «իր հաջողությունները չեն գնահատում»։ «2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է՝ որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով»,- հայտնել է Շահբազյանը: Հիշեցնենք՝ Իսրայելյանը 2022-ի դեկտեմբերի 7-ին նույնպես գրառում էր արել սոցցանցերում՝ նշելով, որ մտադիր է այլ երկրի դրոշի տակ ելույթ ունենալ և վրդովմունք հայտնել, որ իրեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
