Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե սա էլ մարսվի, ապա ճանապարհ է բացվելու ադրբեջանական նոր հարձակումների, ահաբեկչության համար». Տիգրան Աբրահամյան

250
Շաբաթ, 25 մարտի, 2023 թ., 21:54
«Եթե սա էլ մարսվի, ապա ճանապարհ է բացվելու ադրբեջանական նոր հարձակումների, ահաբեկչության համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, ադրբեջանցիներն իրենց մարտական դիրքից շարժվել են միջդիրքային ուղղությամբ, դիրքավորվել այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել:
Այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ կոշտ հայտարարություններով, որի միջոցով փորձ է արվում միջազգային հանրությանը սնուցել ակնհայտ կեղծ տեղեկություններով:
Ադրբեջանական այս քայլը գալիս է լրացնելու 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի ու Հին Թաղերի, 2022-ին՝ Փառուխի, Քարագլխի լեռնաշղթայի նկատմամբ վերահսկողությանը և եթե սա էլ մարսվի, ապա ճանապարհ է բացվելու ադրբեջանական նոր հարձակումների, ահաբեկչության համար:
Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր՝ ավելի ծանր, փորձություն է բերում:
Իսկ Հայաստանում վերջին 4-5 տարում բուն դրած չարիքն իր սև գործը շարունակում է անել՝ քանդելով ու զիջելով»: