Թագավոր Սալմանը Ռաիսիին հրավիրել է Էր Ռիադ
![]() Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, փոխանցում է Tasnim-ը։ Ջամշիդիի խոսքով՝ Իրանի նախագահն ընդունել է թագավորի հրավերը։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան Իրանից ակնկալում է կատարել Էր Ռիադի հետ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի միջնորդությամբ։ Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչները կարծում են, որ Պեկինը լծակներ ունի Թեհրանի վրա ճնշում գործադրելու և նրան ստիպելու հետևելու պայմանավորվածություններին։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
