Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմվել». Տիգրան Աբրահամյան

635
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 11:24
«Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմվել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը բավականին ակտիվ քարոզչական նախապատրաստում է իրականացնում՝ «մարտի նետելով» բոլոր հաճախորդներին:
Նպատակը միջազգային ընկալման ձևավորումն է առ այն, որ Հայաստանն ու Արցախը ապակառուցողական դիրքերում են, ՌԴ-ն իր պարտավորությունները ոչ միայն չի կատարում, այլ նպաստում է վտանգավոր իրադարձությունների զարգացմանը, իսկ Ադրբեջանը «իրավիճակը փրկելու» նպատակով ստիպված է կոշտ միջոցառումներ ձեռնարկել:
Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմվել»: