ՀՀ-ում ամեն կերպ ամրապնդվելու ԵՄ-ի փորձերը կարող են վնասել հայերի ու ադրբեջանցիների շահերին. ՌԴ ԱԳՆ
![]() ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ստեղծման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև՝ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնալու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև՝ Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների վարքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է՝ թվագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ով, 2021 թվականի հունվարի 11-ով, 2021 թվականի նոյեմբերի 26-ով և 2022 թվականի հոկտեմբերի 31-ով, ներառյալ՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցման, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացման մասին։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»։ |
«Արգիշտի Քյարամյանը հրահանգել է, որ ինձ լռեցնեն». Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
3010:30Սպասվում է անձրև, մառախուղ (լուսանկար)
7808:30«Մեր երկիրը մի քանի տարուց հետո կդառնա Հնդկաստանի մասնաճյուղը Հարավային Կովկասում». Թորոս Ալեքսանյան
22900:30«Հայ առաքելական եկեղեցին համառորեն չի ցանկանում զբաղվել պրոզելիտիզմով». Կիվիրյան
25200:00«Հրազդանում պարեկների կողմից սպանվածի ձեռքին կացին չի եղել, նա կապված է եղել ցանկապատից». Կ. Պողոսյան (տեսանյութ)
269Երեկ, 23:54«Հայրենասիրությունը փուչիկ է, վտանգավոր գաղափար». համացանցում տարածվում է ԿԳՄՍ նախարարի հարցազրույցը (տեսանյութ)
279Երեկ, 23:48