Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ֆրանսիայի դեսպանատնից ապաստան ենք խնդրել»․ արցախցի

802
Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 12:12
«Ֆրանսիայի դեսպանատնից ապաստան ենք խնդրել»․ արցախցի

«Օգոստոսին կառավարությանը տված մեր նամակի պատասխանը մինչև հիմա չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի մոտ բնակարանի պահանջով բողոքի ակցիա իրականացնող արցախցիներից մեկը։

«Դիմում ենք ՄԱԿ-ի գրասենյակ, որ ասենք՝ մենք կանք, փախստականներ ենք, որի մասին մեր պետությունը չի ուզում բարձրաձայնել»,- նշեց տղամարդը։

«Ֆրանսիայի դեսպանատուն նամակ ենք տվել, խնդրել ենք ապաստան տրամադրել։ Գնալու ենք տեսնենք՝ ինչ պատասխան կա»,- հավելեց նա։