Գրադսկուն պատգարակով էին բերում շոուի նկարահանումներին. նոր մանրամասներ
![]() Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 28-ի գիշերը մահացել է ռուս ականավոր երաժիշտ Ալեքսանդր Գրադսկին։ Մի քանի օր առաջ նա հոսպիտալացվել էր, նրա մոտ կաթված էին ախտորոշել։ Ռուսական «Ձայնը» շոուի նկարահանման հրապարակի աշխատողները լրագրողներին պատմել են, որ երգիչն իրեն երկար ժամանակ է, ինչ վատ է զգում։ Վերջին հաղորդումների ձայնագրությանը նա եկել է բժիշկների ուղեկցությամբ՝ պատգարակի վրա պառկած, գրում է StarHit-ը։ Այնուհետև նրան նստեցրել են շոուի հայտնի կարմիր աթոռին և նկարահանել են հաղորդումը։ Դրանից հետո Ալեքսանդր Գրադսկուն նորից տեղափոխել են պատգարակի վրա. երբեմն նրան սկսել են կաթիլային միացնել հենց ստուդիայում: Ժյուրիի աստղային անդամը նաև խոսքի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Ձայնագրման ընթացքում նա աշխատում էր դա ցույց չտալ, բայց ժամանակ առ ժամանակ խոսում էր ոչ այնքան հստակ։ Մոնտաժից հետո նրա բոլոր բոցաշունչ ելույթներից պահպանելիս են եղել մի քանի բառ միայն: Տեղեկություններ են տարածվել, որ Գրադսկին այդպես էլ չի կարողացել կազդուրվել աշնան սկզբին COVID-19-ով վարակվելուց հետո։ Նա ոտքերի ուժեղ ցավեր ուներ, և գրեթե չէր քայլում։ «Առաջին ալիք»-ն արդեն հայտարարել է, որ «Ձայնը» շոուի 10-րդ եթերաշրջանի թողարկումները եթերից չեն հեռացվի՝ ի հիշատակ մեծ կոմպոզիտորի ու ուսուցչի: Ժողովրդական արտիստի մահվան պատճառը եղել է ուղեղի կաթվածը։ Նրան կհուղարկավորեն դեկտեմբերի 1-ին: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
