«ՈՒԱԶ»-ը «ԿամԱԶ»-ի հետևից կապել են ու քարշ տվել». Սյունիքում ադրբեջանցիները գողացել են բնակչի մեքենան
![]() Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։ Մեքենայի վառելիքը վերջացել է այն ժամանակ, երբ վերջինն շփոթմամբ անցել է ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածք։ «Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈՒԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և պատահական Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել՝ 100-200 մետր, այսինքն՝ միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,- պատմել է Շադունցը։ Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով։ Վերադառնալով բնակիչը նկատել է, որ այն տեղում չի եղել՝ ադրբեջանցիները տարել էին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
