«Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «Դելտա»-ն է»․ Անահիտ Ավանեսյան
![]() «Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը՝ «Դելտա» շտամն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսային վիճակին, հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Եթե վաթսուն հետազոտությունից հիսուն և ավելին «Դելտա» է, նշանակում է, որ այն բավականին ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամերը»,- նշեց նա։ Նախարարի խոսքով՝ այս շտամով վարակվելու դեպքում ախտանիշները մի փոքր տարբեր են։ «Եթե առաջ համի և հոտի կորուստը բավականին բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, այս շտամի դեպքում այդքան էլ այդպես չէ, և շատ դեպքերում հիվանդները չեն կորցնում համն ու հոտը»,- նկատեց նա։ «Այս շտամով վարակման պարագայում նկատվում է հիվանդության երիտասարդացում»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այս պահին 20, 28 տարեկան երկու բուժառուներ կան, որոնց միացված է արհեստական շնչառության սարք։ Նախարաը ասաց, որ «Դելտա» շտամից հետո տարածված շտամ է Հայաստանում «Անգլիական» շտամը։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
