Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Դրախտում 4 օր է խմելու ջուր չկա»․ Բաբկեն Հարությունյան

294
Շաբաթ, 26 հունիսի, 2021 թ., 02:10
«Դրախտում 4 օր է խմելու ջուր չկա»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դրախտում 4 օր է խմելու ջուր չկա։ Այո, Արագածավան համայնքում, որտեղ քարոզարշավին գտնվելիս մուրճով սպառնացող ծաղրածուն հայտարարեց, թե բնակիչները դրախտում են ապրում, խմելու ջուր չկա, և մարդիկ առնում են մեքենաներով Թալինից բերված ջուրը։ Արդեն 4 օր է նույնիսկ այդ առնելու ջուրը չկա։ Սա, ի դեպ, այն համայնքն է, որտեղ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց սիրելի Նիկոլին դիմավորել են ոչ միայն աղ ու հացով, այլև դրա շքախմբի վրա ու ոտքերի տակ վարդի թերթիկներ են շաղ տվել: Ընտրությանն էլ վստահաբար շատ ձայն տվել։
Ասածս նա է, որ թողեք իրենց սիրելին «աշխատի», մարդիկ երևի գոհ են, որ 3 տարվա մեջ սրանք իրենց ջրի հարցը չեն լուծել և դրա համար էլ ձայն են տվել սրանց։
Վայելեք ձեր ընտրած իշխանության հետևանքները»։